Մեր նախագծերը

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ GARDEN HILL RESIDENCE-ՈՒՄ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ GARDEN HILL RESIDENCE-ՈՒՄ

Հարգելի՛ գնորդներ,
«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը ս․թ․ օգոստոսի 23-ին՝ շաբաթ օրը, ժամը 12։00-ին սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Բաց դռների օր» միջոցառմանը, որը տեղի կունենա GARDEN HILL RESIDENCE-ի շինհրապարակում։

Անվտանգության նկատառումներից ելնելով բարձր հարկերի բնակիչներն իրենց բնակարանները բարձրանալ չեն կարող, փոխարենը նույն հատակագծով բնակարան կարող են տեսնել ավելի ցածր հարկերում։

Այս պահին իրականացվում են երեսպատման, ներքին հարդարման, պատուհանների ու դռների տեղադրման աշխատանքները։

Շինաշխատանքների ավարտի, ժամկետների հետ կապված ձեզ հուզող հարցերի պատասխանները կստանաք տեղում։ Միջոցառմանը մասնակցելու են կառուցապատող և վաճառքն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։

Հ․Գ․։ «Բաց դռների օր» միջոցառումը ճանաչողական է։ Ձեր մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգագարել «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերություն։

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան